Բորուսիան չկարողացավ հաղթել Աուգսբուրգին 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1։1 հաշվով ավարտեց «Աուգսբուրգի» դեմ արտագնա հանդիպումը։

Հանդիպման 35-րդ րոպեին դորտմունդցիներին հաշվի մեջ առաջ է մղել Տորգան Ազարը։ 78-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է «Աուգսբուրգի» կազմում փոխարինման մտած Նոա-Ջոել Սարենրեն-Բազեն։

Այս ոչ-ոքիից հետո «Բորուսիան» վաստակած 50 միավորով շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականով՝ առաջատար «Բավարիայից» հետ մնալով 8 միավորով։ «Աուգսբուրգը» 23 միավորով 15-րդ տեղում է։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները