Եվրոպական ակումբների ռուս խաղացողներին կարող են նստեցնել պահեստայինների նստարանին. ՌՖՄ պատվավոր նախագահ

Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը Ռուաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական հակամարտության ֆոնին խոսել է արտասահմանում հանդես եկող ռուս ֆուտբոլիստների հեռանկարների մասին։

«Դժվար է ասել, թե արդյո՞ք  եվրոպական ակումբները կվաճառեն մեր ֆուտբոլիստների տրանսֆերները։ Մեր խաղացողներին առայժմ կնստեցնեն պահեստայինների նստարանին, որպեսզի սպասեն և հասկանան, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։

Չեմ շտապում կանխատեսել վերջնական որոշումները, բայց, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի»,- Կոլոսկովի խոսքը փոխանցում է Sport24-ը։

Նորություններ

Բոլոր նորությունները