Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Սպեցիային» և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1։0 հաշվով։
«Ալբերտո Պիկո» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսի վերջին րոպեին տանտերերը մնացել են 10 ֆուտբոլիստներով. ընդամենը 6 րոպեում ստացած երկու դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել էր Կելվին Ադուն։
Երկրորդ խաղակեսում ու հատկապես խաղի վերջնամասում թվային առավելություն ունեցող հռոմեական թիմը մրցակցի դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ է կորցրել։ «Ռոման» հաղթանակ է կորզել վերջին վայրկյաններին, երբ «Սպեցիայի» դարպասին նշանակված 11-մետրանոցը 90+9-րդ րոպեին անվրեպ է իրացրել Թեմի Աբրահամը։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 90+1-ին րոպեին։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը վաստակած 44 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականով։ «Սպեցիան» 26 միավորով 16-րդն է։
Հանդիպման տեսանյութը.
Ռոման 90+9-րդ րոպեին հաղթանակ կորզեց 10 հոգով մնացած Սպեցիայից, Մխիթարյանը մասնակցեց խաղին 🎥

Նորություններ
- Շիրակը և Ուրարտուն հաղթեցին նվազագույն հաշվով. գոլերը գրանցվեցին միևնույն՝ 59-րդ րոպեին
- ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր
- «Շատ եմ ջղայնացած». Եղիշե Մելիքյանը զայրացել է
- Եղիշե Մելիքյան. Կեղծ նվիրված ֆուտբոլային գործիչներ ու աշխատակիցներ, ձեզ համար եմ ասում
- «Փյունիկը» պատմություն կերտեց՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլ
- «Փյունիկի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում, ուղիղ եթեր
- Դյուդելանժ - Փյունիկ հանդիպումը՝ այսօր
- «Ալաշկերտը» ամոթալի պարտությամբ դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից
- Արարատ - Շկենդիա. ուղիղ հեռարձակում
- ՊՍԺ-ն որոշում ունի Մեսսիի հետ կապված
- Դեմբելեի ապագան որոշվեց
- Փյունիկն անհավանական կերպով հաղթահարեց Կլուժի արգելքը
- Պաշտոնական. Սթերլինգը տեղափոխվեց Չելսի
- Փոփոխություններ Վանի ղեկավար և մարզչական կազմում
- Կլուժ - Փյունիկ հանդիպումը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում
- Ինտերը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
- Մանչեսթեր Յունայթեդն ընկերական խաղում ջախջախել է Լիվերպուլին
- Հայտնի է՝ որ համարով հանդես կգա Մխիթարյանն Ինտերում
- Պաշտոնական. Հարոյանը պայմանագիր ստորագրեց Անորտոսիսի հետ