Լիվերպուլը 11-մետրանոցներով հաղթեց Չելսիին՝ դառնալով Անգլիայի Լիգայի գավաթի հաղթող 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում տիտղոսը վիճարկեցին «Չելսին» ու «Լիվերպուլը»։ 

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել՝ 0։0։

Լիվերպուլցիներն ավելի դիպուկ են գտնվել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (11:10) և ռեկորդային՝ 9-րդ անգամ դարձել մրցաշարի հաղթող։

Հարկ է նշել, որ 11-մետրանոցից վրիպել է միայն նշակետին մոտեցած «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները