Ռուսաստանի հավաքականն առանց հիմնի ու առանց դրոշի է հանդես գալու ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում

ՖԻՖԱ-ն մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Պատճառը Ուկրաինայի հետ ընթացող ռազմական հակամարտությունն է, այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից։

Այսպիսով, մոտ ապագայում Ռուսաստանի տարածքում միջազգային մրցաշարեր չեն անցկացվի։ Ռուսական թիմերի տնային հանդիպումները կանցկացվեն չեզոք մարզադաշտերում՝ առանց հանդիսականների։

Ռուսաստանի հավաքականը յուրաքանչյուր մրցաշարում պետք է հանդես գա «Ռուսաստանի ֆուտբոլային միություն» անվանումով։ Ազգային թիմի մասնակցությամբ խաղերում չի հնչի երկրի օրհներգը, իսկ հավաքականը հանդես կգա առանց դրոշի։

Նորություններ

Բոլոր նորությունները