Իբրահիմովիչ. Միլանին միայն մեկ բան է հարկավոր

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ չի պատրաստվում ավարտել ֆուտբոլային կարիերան։

«Իմ ապագան ֆուտբոլն է. ես դեռ շատ ակտիվ եմ։ Ինձ համար ցավալի է, որ բաց եմ թողել ակումբի վերջին հանդիպումները։

Այն պահից ի վեր, երբ ես վերադարձա «Միլան», մենք մեծ բաներ ենք արել։ Մեզ միայն մեկ բան է հարկավոր՝ նվաճել տիտղոս։ Ես չեմ հանձնվի, քանի դեռ այս թիմի հետ տիտղոս չեմ նվաճել»,- 40-ամյա շվեդ ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Նորություններ

Բոլոր նորությունները