Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ով Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ծավալված ռազմական հակամարտության ընթացքում մեծ դժվարությամբ է վերադարձել հայրենի Ռումինիա, խոսել է ուկրաինացիների մասին։
«Կինս և ընտանիքիս մյուս անդամները հեռուստատեսությամբ տեսել էին դաժան կադրերը և մի քանի օր ինձ աղաչում էին վերադառնալ տուն։ Ես դա արեցի ստիպված՝ ակումբի նախագահի և խաղացողների հետ խոսելուց հետո։ Ես մշտական կապի մեջ եմ նրանց հետ։ Պետք է ճանապարհ գտնեի նրանց Կիևից տանելու համար, հատկապես երեխաներ ունեցող ֆուտբոլիստներին։
Ուկրաինացիները հպարտ ժողովուրդ են. նրանք շատ են կապված իրենց հողին։ Կարող եմ հավաստիացնել, որ նրանք դեռ երկար են պայքարելու ու դիմադրելու։ Ռուսաստանի ժողովուրդը, վստահ եմ, որ ևս դեմ է պատերազմին»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է Bresciaoggi.it-ը։
Կիևի Դինամոյի մարզիչ. Ուկրաինացիները հպարտ ժողովուրդ են. նրանք դեռ երկար են պայքարելու

Նորություններ
- Շիրակը և Ուրարտուն հաղթեցին նվազագույն հաշվով. գոլերը գրանցվեցին միևնույն՝ 59-րդ րոպեին
- ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր
- «Շատ եմ ջղայնացած». Եղիշե Մելիքյանը զայրացել է
- Եղիշե Մելիքյան. Կեղծ նվիրված ֆուտբոլային գործիչներ ու աշխատակիցներ, ձեզ համար եմ ասում
- «Փյունիկը» պատմություն կերտեց՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլ
- «Փյունիկի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում, ուղիղ եթեր
- Դյուդելանժ - Փյունիկ հանդիպումը՝ այսօր
- «Ալաշկերտը» ամոթալի պարտությամբ դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից
- Արարատ - Շկենդիա. ուղիղ հեռարձակում
- ՊՍԺ-ն որոշում ունի Մեսսիի հետ կապված
- Դեմբելեի ապագան որոշվեց
- Փյունիկն անհավանական կերպով հաղթահարեց Կլուժի արգելքը
- Պաշտոնական. Սթերլինգը տեղափոխվեց Չելսի
- Փոփոխություններ Վանի ղեկավար և մարզչական կազմում
- Կլուժ - Փյունիկ հանդիպումը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում
- Ինտերը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
- Մանչեսթեր Յունայթեդն ընկերական խաղում ջախջախել է Լիվերպուլին
- Հայտնի է՝ որ համարով հանդես կգա Մխիթարյանն Ինտերում
- Պաշտոնական. Հարոյանը պայմանագիր ստորագրեց Անորտոսիսի հետ