Նապոլին բնավորություն ունեցող թիմ է. Սպալետին՝ Լացիոյի նկատմամբ հաղթանակի մասին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է «Լացիոյի» նկատմամբ արտագնա հաղթանակը (2:1) Ա սերիայի 27-րդ տուրի խաղում։

«Թիմը լավ ֆուտբոլ ցուցադրեց երկրորդ խաղակեսում։ Պեդրոյի հրաշք գոլը թույլ տվեց նրանց հավասարեցնել հաշիվը, սակայն մինչ այդ մենք բազմաթիվ հնարավորություններ ունեինք, որոնք չօգտագործեցինք։

Ընդհանուր առմամբ, մենք արժանի էինք հաղթանակի։ Մարդիկ ասում էին, որ մեր թիմը բնավորություն չունի։ Հետաքրքիր է՝ հիմա ինչ կասեն։ Այս թիմը միանշանակ ունի բնավորություն»,- Սպալետիի խոսքը փոխանցում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո նեապոլցիները վաստակեցին 57 միավոր և այժմ կիսում են 1-2-րդ տեղերը նույնքան միավոր ունեցող «Միլանի» հետ։

Նորություններ

Բոլոր նորությունները