Շախտյորի գլխավոր մարզիչը լքել է Ուկրաինան

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հեռացել է Ուկրաինայից։ Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները։

Tuttomercato-ի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը փետրվարի 27-ին Կիևից մեկնել է գնացքով։ Նրա հետ միասին երկրի սահմանները լքել են թիմի մարզչական շտաբի բոլոր անդամները։

Դե Ձերբին «հանքափորների» գլխավոր մարզչի ղեկը ստանձնել էր անցյալ տարվա մայիսին։ Նրա պայմանագիրն ուկրաինական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է երկրում ռազմական դրության պատճառով։

Նորություններ

Բոլոր նորությունները