«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը Լա լիգայի 26-րդ տուրում «Ատլետիկի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից (4:0) հետո խոսել է այս մրցաշրջանում թիմի հնարավորությունների մասին։
«Ես նման արդյունք ակնկալում էի, քանի որ «Բարսան» գնալով ավելի լավն է դառնում։ Մենք փայլուն հանդիպում անցկացրինք, և ես հիանալի տպավորություններ ունեմ։ Երջանիկ եմ, որ մենք ներդաշնակ ենք թիմի երկրպագուների հետ. շուրջբոլորը լավ մթնոլորտ է։
Ինչ վերաբերում է չեմպիոնությանը, ապա մենք հիմա ոչինչ չենք բացառում, սակայն հասկանում ենք, որ «Ռեալն» այս պահին ուժեղ է։ Պետք է բարելավենք մեր դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Մենք առայժմ չորրրորդն ենք, ինչը նշանակում է, որ պետք է ձգտենք լավագույն եռյակ մտնելուն»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Չավին չի բացառել Բարսելոնայի չեմպիոն դառնալու հավանականությունը

Նորություններ
- Շիրակը և Ուրարտուն հաղթեցին նվազագույն հաշվով. գոլերը գրանցվեցին միևնույն՝ 59-րդ րոպեին
- ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր
- «Շատ եմ ջղայնացած». Եղիշե Մելիքյանը զայրացել է
- Եղիշե Մելիքյան. Կեղծ նվիրված ֆուտբոլային գործիչներ ու աշխատակիցներ, ձեզ համար եմ ասում
- «Փյունիկը» պատմություն կերտեց՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլ
- «Փյունիկի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում, ուղիղ եթեր
- Դյուդելանժ - Փյունիկ հանդիպումը՝ այսօր
- «Ալաշկերտը» ամոթալի պարտությամբ դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից
- Արարատ - Շկենդիա. ուղիղ հեռարձակում
- ՊՍԺ-ն որոշում ունի Մեսսիի հետ կապված
- Դեմբելեի ապագան որոշվեց
- Փյունիկն անհավանական կերպով հաղթահարեց Կլուժի արգելքը
- Պաշտոնական. Սթերլինգը տեղափոխվեց Չելսի
- Փոփոխություններ Վանի ղեկավար և մարզչական կազմում
- Կլուժ - Փյունիկ հանդիպումը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում
- Ինտերը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
- Մանչեսթեր Յունայթեդն ընկերական խաղում ջախջախել է Լիվերպուլին
- Հայտնի է՝ որ համարով հանդես կգա Մխիթարյանն Ինտերում
- Պաշտոնական. Հարոյանը պայմանագիր ստորագրեց Անորտոսիսի հետ