Եվս երեք երկիր միացել է Ռուսաստանի հավաքականի դեմ խաղերը բոյկոտելուն

Նորվեգիայի, Ուելսի և Ալբանիայի հավաքականները հրաժարվել են միջազգային հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի ազգային թիմի հետ, հայտնում է soccer.ru-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման որոշումներ էին կայացվել Շվեդիայում, Լեհաստանում, Չեխիայում և Անգլիայում։

Բոյկոտի պատճառը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծավալված ռազմական հակամարտությունն է, որը սկսվել է փետրվարի 24-ին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Նորություններ

Բոլոր նորությունները