«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը «Չելսիի» դեմ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության (0:0, 11 մետրանոցներով՝ 11։10) եզրափակչից հետո անդրադարձել է նաև Ուկրաինայում տիրող պատերազմական իրավիճակին։
«Առանձնահատուկ զգացողություն է այս ակումբի հետ տիտղոս նվաճելը։ Ես շատ ուրախ եմ։
Բայց աշխարհում ավելի լուրջ բաներ են կատարվում։ Երկու թիմերն էլ դուրս եկան խաղադաշտ՝ մարդկանց աջակցելու համար։ Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, սարսափելի է։ Հուսով եմ՝ բոլորս խաղաղություն կգտնենք»,- ասել է Հենդերսոնը Sky Sports-ի եթերում։
Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ «Ուեմբլի» ստադիոնի տրիուբունաներում Ուկրաինայի դրոշի գույներով պաստառ էր բացվել՝ «Ֆուտբոլը միավորում է» գրությամբ։ Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» պատմության մեջ ռեկորդային՝ 9-րդ անգամ դարձել է Անգլիայի Լիգայի գավաթակիր։
Լիվերպուլի ավագը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին. Դա սարսափելի է

Նորություններ
- Շիրակը և Ուրարտուն հաղթեցին նվազագույն հաշվով. գոլերը գրանցվեցին միևնույն՝ 59-րդ րոպեին
- ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր
- «Շատ եմ ջղայնացած». Եղիշե Մելիքյանը զայրացել է
- Եղիշե Մելիքյան. Կեղծ նվիրված ֆուտբոլային գործիչներ ու աշխատակիցներ, ձեզ համար եմ ասում
- «Փյունիկը» պատմություն կերտեց՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլ
- «Փյունիկի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում, ուղիղ եթեր
- Դյուդելանժ - Փյունիկ հանդիպումը՝ այսօր
- «Ալաշկերտը» ամոթալի պարտությամբ դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից
- Արարատ - Շկենդիա. ուղիղ հեռարձակում
- ՊՍԺ-ն որոշում ունի Մեսսիի հետ կապված
- Դեմբելեի ապագան որոշվեց
- Փյունիկն անհավանական կերպով հաղթահարեց Կլուժի արգելքը
- Պաշտոնական. Սթերլինգը տեղափոխվեց Չելսի
- Փոփոխություններ Վանի ղեկավար և մարզչական կազմում
- Կլուժ - Փյունիկ հանդիպումը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում
- Ինտերը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
- Մանչեսթեր Յունայթեդն ընկերական խաղում ջախջախել է Լիվերպուլին
- Հայտնի է՝ որ համարով հանդես կգա Մխիթարյանն Ինտերում
- Պաշտոնական. Հարոյանը պայմանագիր ստորագրեց Անորտոսիսի հետ