Շալկե-04-ը հայտարարել է ռուսական Գազպրոմի հետ պայմանագրի խզման մասին

Գերմանական «Շալկե-04»-ը պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության հետ։

Ակումբի մամուլի ծառայության հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ այս որոշումը չի ազդի ակումբի ֆինանսական հնարավորությունների վրա և մոտ ապագայում կներկայացվի նոր տիտղոսային հովանավոր։

Հավելենք, որ «Գազպրոմը» Գելզենկիրխենը ներկայացնող ակումբի հովանավորն էր 2007 թվականից։

Նորություններ

Բոլոր նորությունները