Ուրալի նախագահ. Մենք ֆուտբոլիստների աշխատավարձը վճարում ենք ռուբլիով, ոչ թե եվրոյով

Ռուսական «Ուրալ» ակումբի նախագահ Գրիգորի Իվանովը կարծիք է հայտնել, թե ինչ ազդեցություն կունենա եվրոյի աճը ռուսական ֆուտբոլի վրա։

«Կարծում եմ, որ դա կազդի ոչ միայն «Ուրալի», այլ բոլոր թիմերի վրա։ Պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը։

Մենք մեր խաղացողների աշխատավարձերը վճարում ենք ռուբլիով, ոչ թե եվրոյով»,- Իվանովի խոսքը փոխանցում է bookmaker-ratings.-ru-ն։

Նորություններ

Բոլոր նորությունները