Ժիրայր Մարգարյանը հեռացել է Ուկրաինայից. նա կվերադառնա Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան, ուկրաինական «Վերեսի» նորեկ Ժիրայր Մարգարյանը մեկնել է Ուկրաինայից և այս պահին գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այս մասին հայտնում է Լեհաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը շուտով կվերադառնա Հայաստան։ Նա տարեսկզբին էր Երևանի «Արարատից» տեղափոխվել ուկրաինական Ռովնո քաղաքը ներկայացնող ակումբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծավալված ռազմական հակամարտության պատճառով Ուկրաինայի առաջնությունը դադարեցվել է անորոշ ժամանակով։

Նորություններ

Բոլոր նորությունները