Մբապեն կարող է մնալ ՊՍԺ-ում, հայտնի է պատճառը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է մնալ ֆրանսիական ակումբում։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, 23-ամյա ֆրանսիացին չի ցանկանում լքել փարիզեցիներին, քանի դեռ չի դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։

Մբապեն այժմ ունի 156 գոլ և երկրորդ տեղում է Զլատան Իբրահիմովիչիի հետ: Ակումբի լավագույն ռմբարկուն շարունակում է մնալ Էդինսոն Կավանին՝ 200 գոլով։

«ՊՍԺ-ի լավագույն ռմբարկուի կոչումը չի կարելի անտեսել»,- ասել է ֆուտբոլիստը վերջին խաղից հետո։

Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Նորություններ

Բոլոր նորությունները