Հուսանք Սպարտակի դեմ խաղերը կչեղարկվեն. Լայպցիգի նախագահ

«Լայպցիգի» նախագահ Օլիվեր Մինցլաֆը կարծում է, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի խաղերը Մոսկվայի «Սպարտակի» հետ կչեղարկվեն։

«Մենք շարունակում ենք սերտ կապ պահպանել ֆուտբոլային ասոցիացիաների հետ և լիովին վստահում ենք ՈՒԵՖԱ-ին և նրանց որոշումներին:

Հույս ուեննք, որ խաղերը կչեղարկվեն»,- Մինցլաֆի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սպարտակի» և «Լայպցիգի» միջև հանդիպումները կարող են անցկացվել Երևանում։

Նորություններ

Բոլոր նորությունները