ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել ամերիկյան MLS-ում։
Get French Football News- ի համաձայն՝ 35-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելաքսին»։
Նշվում է, որ ամերիկյան ակումբն արդեն կապ է հաստատել իսպանացու ներկայացուցիչների հետ։
Ռամոսն այս մրցաշրջանում վնասվածքի պատճառով ընդամենը հինգ խաղ է անցկացրել: