Իռլանդիան միացել է Ռուսաստանի դեմ խաղերի բոյկոտին

Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է, որ ազգային հավաքականը հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հետ։

«Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ենք հայտնել Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիային և հաստատել, որ Իռլանդիայի ոչ մի թիմ չի խաղա Ռուսաստանի դեմ որևէ մակարդակով մինչև հետագա ծանուցումը: Ի նշան համերաշխության «Ավիվա» մարզադաշտը կլուսավորվի Ուկրաինայի դրոշի գույներով»,- ասվում է Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի տարածքում, որը դատապարտում են արևմտյան երկրները։

Ռուսների հետ խաղերը բոյկոտելու մասին ավելի վաղ հայտնել էին Նորվեգիան, Ուելսը, Շվեդիան, Լեհաստանը, Չեխիան, Անգլիան և Ալբանիան։

Նորություններ

Բոլոր նորությունները