Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է Ռուսաստանի հավաքականին հեռացնել իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերից՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է Reuters գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ ՖԻՖԱ-ն բանակցում է ՈՒԵՖԱ-ի հետ Ռուսաստանի հավաքականի որակազրկման շուրջ։ Շուտով կարող է որոշում կայացվել։ Եթե որակազրկումը հաստատվի, դա կազդի Ռուսաստանի ֆուտբոլի բոլոր հավաքականների վրա՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն նախօրեին որոշում է կայացրել, ըստ որի Ռուսաստանի հավաքականը կարող է միջազգային մրցաշարերի մասնակցել «RFS team» անվան տակ, ինչպես նաև առանց դրոշի և օրհներգի։ Սակայն այս որոշումը զայրացրել է ֆուտբոլային հանրությանը, ինչի կապակցությամբ ՖԻՖԱ-ն կարող է վերանայել իր դիրքորոշումը։