ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին և ռուսական ակումբներին հեռացրեցին միջազգային մրցաշարերից

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն զրկել են ռուսական ակումբներին և Ռուսաստանի հավաքականին բոլոր միջազգային մրցաշարերի մասնակցությունից։

Այսպիսով, մեր Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի ԱԱ-2022-ի ընտրական փլեյ-օֆֆին և, համապատասխանաբար, բաց կթողնի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը։

«Հետևելով ՖԻՖԱ-ի խորհրդի և ՈՒԵՖԱ-ի գործկոմի ընդունած նախնական որոշումներին, որոնք նախատեսում էին լրացուցիչ միջոցների ընդունում, այսօր կառույցները համատեղ որոշում կայացրին, որ բոլոր ռուսական թիմերը՝ լինեն ազգային հավաքականներ, թե ակումբներ, կասեցվելու են մրցաշարերի մասնակցությունից։

Ֆուտբոլը լիովին համերաշխ է Ուկրաինայի բոլոր զոհերի հետ և համախմբված է ընդհանուր վշտի շուրջ։

Ֆուտբոլային ֆունկցիոներները հույս ունեն, որ իրավիճակը Ուկրաինայում էապես կբարելավվի ամենակարճ ժամանակում, և ֆուտբոլը կրկին կդառնա մարդկանց միջև միասնության և խաղաղության կապող օղակ»,- ասվում է ֆուտբոլային կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։

Նորություններ

Բոլոր նորությունները