Լինգարդը կհեռանա Մանչեսթեր Յունայթեդից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդն ամռանը կլքի ակումբը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ խաղացողը չի պատրաստվում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում է հունիսի վերջին։ Այսպիսով, նա կկարողանա անվճար տեղափոխվ այլ ակումբ։ Միաժամանակ, կիսապաշտպանը պատրաստվում է պրոֆեսիոնալ կերպով կատարել իր պարտականությունները «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև վերջին հանդիպումը։

29-ամյա Լինգարդն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Նորություններ

Բոլոր նորությունները