Բարսելոնան գրեթե պայմանավորվել է Միլանի առաջատարներից մեկի հետ

«Միլանի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն ամենայն հավանականությամբ ամռանը կմիանա «Բարսելոնային», հայտնում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը գործնականում համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանները։

Կատալոնացիները Կեսյեին ձեռք կբերեն անվճար, քանի որ ֆուտբոլիստի «Միլանի» հետ պայմանագիրն ավարտվում է ամռանը։

Այս մրցաշրջանում 25-ամյա Կեսյեն «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Նորություններ

Բոլոր նորությունները