Լիդսը նոր գլխավոր մարզիչ ունի

Ջեսի Մարշը նշանակվել է «Լիդսի» գլխավոր մարզիչ։

48-ամյա ամերիկացին անգլիական ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2025 թվականի հունիսը։

Նախկինում «Լիդսը» պաշտոնանկ էր արել Մարսելո Բիելսային, որը թիմը գլխավորում էր 2018 թվականից։

Մարշի վերջին աշխատավայրը «Լայպցիգն էր»։ Մարզիչը գերմանական ակումբում անցկացրել է մոտ վեց ամիս։

«Լիդսի» հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 5-ին, երբ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում կխաղա «Լեսթերի» դեմ։

Նորություններ

Բոլոր նորությունները