Կադիսը չկարողացավ հաղթել 10 ֆուտբոլիստով մնացած Գրանադային

Լա Լիգայի 26-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվել էր «Գրանադային»։

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Խաղի 33-րդ րոպեին տանտերերի կազմից Դոմինգուշ Դուարտեն կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ ու թողեց իր թիմին տասը ֆուտբոլիստներով։

Չնայած ուենցած քանակական առավելությանը «Կադիսն» այդպես էլ չկարողացավ գոլ խփել և օգտվել ընձեռնված հնարավորությունից։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված չէր հանդիպմանը։

Այս խաղից հետո «Գրանադան» 25 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղում։ «Կադիսը» վաստակած 21 միավորով հաջորդում է մրցակցին և զբաղեցնում 18-րդ տեղը։

Նորություններ

Բոլոր նորությունները