Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը Ռեալի դեմ Սանտյագո Բեռնաբեուում

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» 35-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեծ հավանականությամբ չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։

Նշվում է, որ հավանական բաց թողնելու պատճառը մկանային վնասվածքն է, որից Ռամոսը դժվար թե կարողանա ճիշտ ժամանակին ապաքինվել։ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը նախատեսված է մարտի 9-ին Իսպանիայում՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Առաջին հանդիպումն ավարտվել է փարիզեցիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Նախկինում Ռամոսը խաղացել է Մադրիդի «Ռեալում»՝ 2005-2021 թվականներին։ Արքայական ակումբի կազմում անցկացրել է 671 հանդիպում, որոնցում խփել է 101 գոլ և կատարել 40 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ի կազմում այս մրցաշրջանում Սերխիոն ընդամենը հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում:

Նորություններ

Բոլոր նորությունները