Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել Ատլետիկո

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է El Chiringiuto TV-ն։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա լեհ ֆուտբոլիստը հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին սպասում է «Բավարիայի» առաջարկին՝ համագործակցությունը երկարաձգելու համար, սակայն ակումբը դեռևս չի բանակցել հարձակվողի ներկայացուցիչների հետ։

Լևանդովսկին Մյունխենի «Բավարիա»-ին միացել է 2014 թվականին: Այս մրցաշրջանում 33-ամյա լեհ ֆուտբոլիստը Գերմանիայի Բունդեսլիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 2008 թվականից Լևանդովսկին հրավիրվում է Լեհաստանի հավաքական։

Նորություններ

Բոլոր նորությունները