Մադրիդի Ռեալը Ա Սերիայում այլընտրանք է գտել Էրլինգ Հալանդին

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը «Ռեալի» համար այլընտրանք է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին։ Այս մասին հայտնում է Football Espana-ն Twitter-ում։

23-ամյա Օսիմհենը միացել է նեապոլցիներին 2020 թվականին՝ «Լիլից» 75 միլիոն եվրոյի դիմաց: Նիգերիացի հարձակվողն այս մրցաշրջանում Իտալիայի առաջնության 17 խաղում դարձել է 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը նաև հինգ հանդիպում է անցկացրել Եվրոպայի լիգայում, գրանցելով չորս գոլ և մեկ գոլային փոխանցում։

21-ամյա Հալանդը միացել է Դորտմունդի «Բորուսիային» 2020 թվականի հունվարին՝ 20 միլիոն եվրոյի դիմաց՝ «Զալցբուրգից»: Այս մրցաշրջանում Հալանդը Բունդեսլիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նորություններ

Բոլոր նորությունները