«ՊՍԺ-ի» մարզական տնօրեն Լեոնարդոն հայտնել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետպայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
Ֆրանսիացու գործող պայմանագիրը ակումբի հետ կավարտվի առաջիկա ամռանը։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները` պայմանագրի ժամկետի ավարտից հետո Մբապենկտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», որի հետ «ՊՍԺ-ն» պայքարում է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգրի համար:
«Չեմ կարող ասել, թե պայմանագիրը երկարաձգելու ինչ շանսեր կան, բայց ամեն դեպքումնրանք կան. ամեն ինչ կփորձենք անել:
Ինքս կասկածում եմ, որ «Ռեալի» հետ դիմակայության արդյունքը կարող է ինչ-որ բան փոխելայս հարցում»,- Լեոնարդոյի խոսքն է մեջբերում L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ «ՊՍԺ» - «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին: