Կուման. Լապորտան ուզում էր ազատվել ինձնից

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան միտումնավոր ցանկացել է ազատվել իրենից։

«Ես այն մարզիչը չէի, որը դուր կգար Լապորտային։ Այս զգացողությունն ունեի հենց սկզբից։ Վերևից անհրաժեշտ աջակցություն չկար։

Ինձ համար փողը գլխավոր գործոնը չէր։ Ես շատ էի ցանկանում հաջողության հասնել «Բարսելոնայում» որպես մարզիչ, անել առավելագույնը։
Բայց հետո հասկացա, որ Լապորտան ուզում է ազատվել ինձնից, քանի որ ես նրա կողմից չեմ նշանակվել։

Լապորտան ինձ հազար անգամ ասել է, որ Չավիին մարզիչ չի նշանակի, քանի որ նա փորձի պակաս ունի։ 
Բայց նրան վահան էր պետք՝ ետևում թաքնվելու համար»,- ասել է Կումանը Algemeen Dagblad-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է Mundo Deportivo-ն։
 

Նորություններ

Բոլոր նորությունները