Լեոնարդո. Մբապեն այս պահին լավագույնն է աշխարհում, Մեսսին միշտ այդ մակարդակի վրա է եղել

ՊՍԺ-ի մարզական տնօրենը խոսել է Լիոնել Մեսսիի մասին.

- Ի՞նչ կասեք Մեսսիի հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ:

- «Նա ՊՍԺ գնաց այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ: Կարծում եմ՝ Մբապեի, Նեյմարի կամ Մեսսիի
նման խաղացողները չեն կարող երկար ժամանակ լինել մեկուսացված միջավայրում, նրանց
անհրաժեշտ է հատուկ իրենց համապատասխան միջավայր։

Կիլիանն այս պահին աշխարհի լավագույն խաղացողն է։ Մեսսին միշտ եղել է այս մակարդակի վրա,
և իմ կարծիքով նա շարունակում է լինել։ Այստեղ խոսքն այն մասին չէ, թե ով է ավելի լավը:
Մեկը 23 տարեկան է, մյուսը՝ 34»,- ասել է Լեոնարդոն L’Équipe-ին։

Նորություններ

Բոլոր նորությունները