Չեֆերինը՝ Սուպերլիգայի վերսկսման մասին. Նրանք ապրում են մի ուրիշ աշխարհում

ՈՒԵՖԱ-ի ղեկավարը Եվրոպայի Սուպերլիգայի վերսկսման մասին լուրերի ֆոնին դատապարտել է
նախագծի կազմակերպիչներին։

«Նախ նրանք սկսեցին այս ծիծաղելի գաղափարը քննարկել համաճարակի կեսին, իսկ հիմա նրանք
ծրագրում են դա կրկին անել ռազմական ճգնաժամի պայմաններում։
Այնպիսի տպավորություն է, կարծես նրանք ապրում են զուգահեռ իրականության մեջ,
մի ուրիշ աշխարհում»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Նշենք, որ այսօր տեղեկություններ եղան այն մասին, որ Անդրեա Անյելին շուտով ներկայացնելու է Սուպերլիգայի նոր նախագիծը:

Նորություններ

Բոլոր նորությունները