Բարսելոնան կերկարաձգի Ալվեսի հետ պայմանագիրը

«Բարսելոնան» որոշել է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Դանի Ալվեսի հետ։

Բրազիլացու գործող համաձայնագիրը հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը,
սակայն երկարաձգման կետի ուժի մեջ մտնելուց հետո ժամկետը կերկարի մեկ տարով։

Marca-ն պնդում է, որ ֆուտբոլիստի հետ համագործակցությունը շարունակելու որոշումն արդեն
կայացված է, և շեշտում է, որ Ալվեսի խաղն ու պահվածքը շատ են դուր գալիս թիմի մարզիչ Չավիին։

Ինքը՝ Դանին, ցանկանում է Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել Աշխարհի 2022 թվականի
առաջնությանը, ուստի ակնկալում է, որ «Բարսելոնայում» հանդես կգա դրա համար ամենահարմար ձևով։

Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա խաղացողը Լա Լիգայում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները