Վարանն այն մասին, թե արդյոք չի զղջում, որ լքել է Ռեալ Մադրիդը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը հայտնել է, թե արդյոք չի զղջում «Ռեալից» հեռանալու համար։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին միացել է «կարմիր սատանաներին» 2021 թվականի ամռանը՝
Արքայական ակումբից տեղափոխվելով 40 միլիոն եվրոյի դիմաց։

«Ես չեմ ափսոսում, որ հեռացել եմ: Ինձ համար սա նոր մարտահրավեր է՝ շարունակել գագաթներ նվաճել, վերագտնել ինձ,
փոխվել։ Լավ է, երբ դուրս ես գալիս հարմարավետության գոտուց, ու սկում ես վերագտնել ինքդ քեզ։
Ես ինձ հիմաավելի լավ եմ զգում: Մրցաշրջանի սկզբում ես որոշ խնդիրներ ունեի, բայց հիմա ամեն ինչ հիանալի է ընթանում։
Ես ինձ ավելի ու ավելի հանգիստ եմ զգում: Հիմա ես սկսեցի նաև մի փոքր ավելի լավ անգլերեն խոսել,
գումարած՝ ծանոթացա թիմակիցներիս հետ:
Մոտենում ենք մրցաշրջանի վճռորոշ պահին, բոլորս պետք է պատրաստ լինենք առաջիկա փորձություններին»,- Վարանին է մեջբերում Sport.es-ը։

 

Նորություններ

Բոլոր նորությունները