Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագին հրավիրի իր թիմ, որպես մարզիչ։
Անգլիական ակումբը կապի մեջ է եղել «Այաքսի» գլխավոր մարզչի հետ։
Ակումբը հարցում է արել, թե ինչ կարգավիճակում է այժմ տեն Հագը, գրում է լրագրող Ջոնաթան Շրյոգերը։
Հաղորդվում է, որ տեն Հագը մեծ ցանկություն ունի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այժմ 52-ամյա մասնագետը ակտիվորեն սովորում է անգլերեն։