Նյուքասլի տնօրենը Չելսիի մասին. Չեմ կարծում, որ Աբրամովիչին հեռացնելն արդարացի է

«Նյուքասլի» տնօրենը գնահատական է տվել Ռոման Աբրամովիչի որոշմանը՝ «Չելսին» վաճառելու վերաբերյալ։

«Մենք միշտ էլ ունենալու ենք աշխարհաքաղաքական խնդիրներ։ Ես իսկապես շատ տխուր եմ,
քանի որ ֆուտբոլային ակումբը մարդուց խլում են միայն այն պատճառով, որ նա կարող է ինչ-որ մեկի
հետ հարաբերություններ ունենալ։

Ես, անկեղծ ասած, չեմ կարծում, որ սա արդարացի է: Բայց ցավոք, ստացվում է այնպես, որ մենք պետք է հաշիվ տանք
մեր բոլոր հարաբերությունների համար»,- ասել է Ամանդա Սթևլին:

Նորություններ

Բոլոր նորությունները