Խեդիրան Ռոնալդուի մասին. Ռեալում նա ավելի էմոցիոնալ էր, ավելի եսասեր

Սամի Խեդիրան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

Գերմանացին հարձակվողի հետ խաղացել է Մադրիդի «Ռեալում» և «Յուվենտուսում»:

«Ես հանդիպեցի երկու տարբեր Կրիշտիանուի: Առաջինը՝ «Ռեալում» նա մի փոքր ավելի երիտասարդ էր,
ավելի էմոցիոնալ և եսասեր: Ոչ վատ իմաստով, բայց նա պետք է ինքն իրեն կարգի բերեր:
Նա շատ ու շատ գոլեր խփեց և դա անհավանական էր, բայց իրականում այդքան էլ չազդեց թիմի վրա:
Կրիշտիանուի հետ իմ երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Յուվենտուսում։ Նա եկավ թիմ, ուներ նույն եսասիրությունը,
ուզում էր գոլ խփել, բայց ավելի շատ առաջատար դարձավ։ Բնական առաջնորդ։ Նա միշտ մոտիվացնում էր մեզ և գիտեր,
որ գավաթների համար անհրաժեշտ է թիմակիցների աջակցությունը:

Ինձ սխալ մի հասկացեք, Մադրիդի «Ռեալում» Ռոնալդուն միշտ եղել է թիմի կարևոր մաս,բայց «Յուվենտուսում»
նա հասունացել է: Նա միշտ կենտրոնանում էր միայն խաղի և գոլերի վրա, բայց երբ երեխաներ ունեցավ,
նա ավելի հանգիստ և հավասարակշիռ դարձավ։

Նա այնպիսի մրցակցային ոգի ունի... Մարզումների ժամանակ բոլորը ցանկանում էին հաղթել Կրիշտիանուին,
իսկ արդեն խաղի ժամանակ բոլորը ցանկանում էին օգնել նրան հաղթելու հարցում»,- ասել է Գերմանիայի հավաքականի
նախկին կիսապաշտպանը ESPN-ին տված հարցազրույցում։

 

Նորություններ

Բոլոր նորությունները