Լապորտան վստահ է, որ Բարսան ամռանը ձեռք կբերի Հալանդին

«Բարսելոնան» աշխատում է Էրլինգ Հալանդի տրանսֆերի վրա:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան համոզված է,
որ Բարսան ամռանը կկարողանա ձեռք բերել նորվեգացուն՝ չնայած «Մանչեսթեր Սիթիի», ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի»
հետաքրքրությանը խաղացողի նկատմամբ:

Հնարավոր է, որ Լապորտան գործարքն արդեն քննարկել է հարձակվողի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Հալանդի տեղափոխության վրա պետք է ծախսվի ավելի քան 150 միլիոն եվրո։ Այժմ «Բարսայի» նախագահը
զբաղված է այս տրանսֆերի համար ֆինանսավորում փնտրելով։ Ակումբի աղբյուրների համաձայն՝ դիտարկվում է CVC-ի
հետ գործարք կնքելու հնարավորությունը, քանի որ Լապորտայի կարծիքով դա «Բարսային» կբերի անհրաժեշտ միջոցները:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով
23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Վնասվածքի պատճառով նա չի խաղացել հունվարի 22-ից։

Նորություններ

Բոլոր նորությունները