Բայերի մարզիչ. Ազմունը դեռ չի հասել մեկնարկային կազմի մակարդակին

«Բայերի» գլխավոր մարզիչ Խերարդո Սեոանը խոսել է «Զենիթի» նախկին հարձակվող Սերդար Ազմունի
մարզավիճակի մասին, ով լևերկուզենյան ակումբ է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Սերդար Ազմունն այս շաբաթ լավ մարզվեց: Սակայն նա դեռ չի հասել մեկնարկային կազմի մակարդակին։
Նա դեռ պետք է մի քանի մարզում անցկացնի, որպեսզի հասնի իր լավագույն մարզավիճակին», - Թվիթերում Սեոանեի
խոսքերն է մեջբերում Bayer-ի մամուլի ծառայությունը:

27-ամյա Ազմունը միացել է Լևերկուզենի «Բայերին» 2022 թվականի հունվարի 30-ին՝ «Զենիթից»:

Նորություններ

Բոլոր նորությունները