Մարկինյոսը Մեսսիի մասին. Նրա կյանքում շատ բան է փոխվել

Մարկինյոսը խոսել է Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ-ին հարմարվելու մասին.

«Մեսսիի կյանքը շատ է փոխվել. Հիմա տեսնում ենք, որ այն աստիճանաբար առաջ է գնում։
Ես դա շատ լավ եմ զգում։ Լեոն երջանիկ է, նա լավ է մարզվում, իսկ հանդիպումներում տեսնում ենք,
որ նա ավելի լավ է հասկանում իր թիմակիցներին, մեր խաղաոճը, որը տարբերվում է այն թիմից,
որտեղ նա խաղացել է։ Մենք փորձում ենք լավագույն պայմանները ստեղծել Մեսսիի համար։
Դա անհրաժեշտ է, որպեսզի նա կարողանա ավելի ու ավելի շատ հանդիպումներ անցկացնել
աշխարհի մակարդակով»,- ասել է ՊՍԺ-ի ավագը:

Այս մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած
23 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները