Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Սերխիո Ռամոսի մասին.
«Տեսնենք՝ Սերխիո Ռամոսը կխաղա՞ առաջիկա հանդիպումներին։ Նա ընդհանուր խմբում չի աշխատում։
Ռամոսը կարող է շատ բան տալ թիմին, քանի որ նա նման փորձ ունի՝ նա 17 տարի անցկացրել է «Ռեալում»։
Նա կարող է լավ խորհուրդներ տալ թիմակիցներին, և կապ չունի, նա խաղում է, թե ոչ։
Ինձ համար կարևոր է վնասվածք ստացած և որակազրկված խաղացողների ներդրումը։
Այսպիսի հանդիպումներում մանրամասները կարևոր են:
Հիանալի է, երբ կարող ես հույս դնել նման փորձառու խաղացողների վրա»,- ասել է ՊՍԺ-ի մարզիչը։