Տուխելը նշել է, որ Չելսիի վաճառքը չի ազդի իր ապագայի վրա

Թոմաս Տուխելը խոսել է իր ապագայի մասին՝ «Չելսիի» վաճառքի ֆոնին.

- Սա ազդո՞ւմ է ձեր ապագայի վրա «Չելսիում»: Դժվարություն կունենա՞ք մնալ։

-Ոչ: Ես բազմիցս ասել եմ, որ հաճույք եմ ստանում Պրեմիեր լիգայում աշխատելուց։ Ինձ դուր է գալիս Անգլիան։
Զգում եմ ավանդույթն ու սերը ընդհանրապես սպորտի և մասնավորապես ֆուտբոլի նկատմամբ։ Սա հիանալի վայր է։
«Չելսին» ինձ համար կատարյալ ակումբ է։
Ինձ դուր է գալիս այստեղ: Ես սիրում եմ ամեն ինչ այս ակումբում:
Հուսով եմ, որ այդպես էլ կմնա: Անորոշություն կա, բայց չէ՞ որ դա միշտ կա բոլոր մարզիչների մոտ։
Ես սովորեցի դրան և սովորեցի ապրել դրանով։ Ես դրական եմ տրամադրված։
Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կավարտվի»,- ասել է «Չելսիի» մարզիչը։

Աղբյուր - Football London

Նորություններ

Բոլոր նորությունները