Պաշտոնական. Հարոյանը պայմանագիր ստորագրեց Անորտոսիսի հետ

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը նոր թիմ ունի։ Պաշտպանը պայմանագիր է ստորագրել «Անորտոսիսի» հետ։

Հունական ակումբը հայտնում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

Հարոյանը օրերս հեռացել էր իսպանական «Կադիսից»։

«Անորտոսիսում» է հանդես գալիս նաև Հովհաննես Համբարձումյանը։

Նորություններ

Բոլոր նորությունները