«Ինտերն» ընկերական խաղում 4։1 հաշվով հաղթել է շվեյցարական «Լուգանոյին»։
Հանդիպման առաջին խաղակեսին մասնակցել է միլանյան թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը. հայ ֆուտբոլիստն առաջին հանդիպումն է անցկացրել նոր թիմում։
Դուբլի հեղինակ է դարձել Մարտինեսը, մեկական գոլ են խփել Դ՛Ամբրոզիոն և Կորեան։
«Ինտերը» հուլիսի 16-ին ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացնելու. մրցակիցը «Մոնակոն» է։