Պաշտոնական. Սթերլինգը տեղափոխվեց Չելսի

«Չելսին» պաշտոնապես հայտնեց «Մանչեսթեր Սիթիից» Ռահիմ Սթերլինգի տեղափոխության մասին։

Լոնդոնյան ակումբը անգլիացի վինգերի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։ Գործարքի այլ մանրամասներ հայտնի չեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» Ռահիմի տեղափոխության համար վճարելու է 50 միլիոն եվրո։

Սթերլինգը «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2015 թվականին «Լիվերպուլից»։

Նորություններ

Բոլոր նորությունները