Փյունիկն անհավանական կերպով հաղթահարեց Կլուժի արգելքը

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Կլուժին»։ Հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1, լրացուցիչ ժամանակը նույնպես վերջացավ 1։1 հաշվով և հաղթողը որոշվեց 11-մետրանոցներով։

Խաղասկզբում տանտերերը բացեցին հաշիվը. 6-րդ րոպեին Բոատենգն առաջ է մղել իր թիմին։ Երևանյան թիմը պատասխան գոլը խփեց 89-րդ րոպեին. անկյունայինի փոխանցումից հետո Զորան Գայիչը գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը։

Լրացուցիչ ժամանակի 94-րդ րոպեին «Կլուժը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Պետրիլան։ Փյունիկցիները կարող էին հաշիվը հավասարեցնել 109-րդ րոպեին, սակայն Հովհաննես Հարությունյանը վրիպեց 11-մետրանոցից։

119-րդ րոպեին Զորան Գայիչը դուբլ ձևակերպեց՝ ապահովելով ոչ-ոքի։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները՝ հստակ իրացնելով 4 մոտեցումները։ Պետրիլայի և Կոմորայի վրիպումները որոշիչ եղան. վերջին դեպքում հիանալի սեյվ կատարեց Դավիդ Յուրչենկոն։

«Փյունիկը» հրաշալի խաղով հաղթեց «Կլուժին»՝ դուրս գալով ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլ, որտեղ մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը»։

Նորություններ

Բոլոր նորությունները