«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն երկարաձգել է պայմանագիրը կատալոնական թիմի հետ։ Այս մասին հայտնում է կապտանռնագույնների մամուլի ծառայությունը։
Ֆրանսիացու և կատալոնացիների միջև նոր համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը, ով ներկայումս գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, համաձայնել է աշխատավարձի կրճատմանը՝ հանուն կատալոնացիների հետ նոր համաձայնագրի։
Հիշեցնենք, որ Դեմբելեն կատալոնական ակումբ է տեղափոխվել 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»։ Անցած մրցաշրջանում 25-ամյա խաղացողը Լա Լիգայում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով մեկ գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 2016 թվականից Դեմբելեն հրավիրվում է Ֆրանսիայի հավաքական։
2021/2022 մրցաշրջանում Չավիի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը։