ՊՍԺ-ն որոշում ունի Մեսսիի հետ կապված

ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Կողմերի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը, սակայն փարիզեցիների ղեկավարությունն արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, որ ցանկանում է երկարաձգել համագործակցությունը մեկ մրցաշրջանով՝ մինչև 2024 թվականը, տեղեկացնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ Մեսսին ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո։ Լիոնելն այդ պահին ցանկանում է գնահատել իր հոգեբանական ու ֆիզիկական վիճակը։

ՊՍԺ-ն կարծում է, որ ադապտացիայի առաջին մրցաշրջանից հետո Մեսսին կկարողանա ցուցադրել այն վառ խաղը, որը նա ցուցադրեց «Բարսելոնայում»: Բացի այդ, Լիոնելի ներկայությունը փարիզցիների ճամբարում ակումբին ձեռնտու է տնտեսական և իմիջային տեսանկյունից՝ Մեսսիի տեղափոխությունից հետո ՊՍԺ-ն 10 նոր հովանավորչական պայմանագիր է կնքել։

Նորություններ

Բոլոր նորությունները