Շիրակը և Ուրարտուն հաղթեցին նվազագույն հաշվով. գոլերը գրանցվեցին միևնույն՝ 59-րդ րոպեին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում կայացան վերջին հանդիպումները։

ԲԿՄԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել էր «Շիրակին»։ Գյումրիի թիմը Պրեմիեր լիգա վերադարձը նշանավորեց հաղթանակով՝ 1։0։ Հանդիպման 59-րդ րոպեին միակ գոլը խփել է Լյովա Մրյանը։ Տուրի վերջին խաղում «Ուրարտուն» սեփական մարզադաշտում ընդունել էր «Արարատ-Արմենիային»։ «Ուրարտուն» նույնպես հաղթեց 1։0 հաշվով. խաղի միակ գոլը դարձյալ գրանցվել է 59-րդ րոպեին. այն հեղինակել է Օլեգ Պոլյակովը։

Հիշեցնենք, որ առաջին տուրի շրջանակում «Վանը» 1։0 հաշվով հաղթել էր «Լեռնային Արցախին», իսկ «Արարատը»՝ նույն հաշվով «Փյունիկին», «Ալաշկերտն» էլ 4։3 հաշվով առավելության էր հասել «Նոայի» նկատմամբ։

Նորություններ

Բոլոր նորությունները